Զամբյուղ

Գին

֏

ՈՐՈՆԵԼ ԸՍՏ ԳՆԻ $
Սկսած
Մինչև
ՈՐՈՆԵԼ ԸՍՏ ՔԱՇԻ
Սկսած
Մինչև
Բաժիններ
Թանկարժեք մետաղներ

Սովորական ապրանքներ

Մատանի

59177 ֏
2.45 գ

Մատանի

59177 ֏
2.45 գ

Ցուցադրվում է 1-ը 1 ընդհ.

Նկարագրություն «Զմրուխտ»

Զմրուխտները հիասքանչ գեղեցկություն ունեցող թանկարժեք քարեր են: Խորը և հագեցած գույնն է,որ այս քարերին հաղորդում է յուրահատկություն և բացառիկություն: Նրանք ունեն բարձր որակ և գնահատվում են ավելի թանկ քան ալմազները,ադամանդե մատանիներն ու ականջօղերը միասին վերցրած: Զմրուխտ անունը ծագել է հունական “smaragdos” բառից,որը նշանակում է կանաչ քար: Անթիվ անհամար պատմություններ կան կապված այս քարի հետ: Դեռևս ինկերի և այցտեկների ժամանակաշրջանում զմրուխտը համարվել է սուրբ քար: Հարավային Ամերիկայում են գտնվել ու գտնվում ամենալավ զմրուխտները: Սակայն հնագետները զմրուխտների մեծ պաշար են գտել Կարմիր ծովում, որը հայտնի է եղել նաև եգիպտական փարավոններին դեռևս մեր դարաշրջանից առաջ 3000-1500 թ: Զմրուխտի գույնը խորհրդանշում է կյանքի գույնը: Այն Հին Հռոմում գեղեցկության և սիրո աստվածուհու խորհրդանիշն է եղել: Եվ մեր օրերում էլ այս գույնը ունի յուրահատուկ նշանակություն: Կանաչ գույնը մահմեդականները համարում են սուրբ, իսկ բոլոր արաբական երկրների լիգաները ունեն կանաչ գույնի ազգային դրոշներ: Բարձր հեղինակություն ունի կանաչ գույնը նաև կաթոլիկ եկեղեցիներում: Կանաչ գույնը ուրախացնում է աչքը, հաղորդում է թարմություն և խորհրդանշում է կյանքը: Զմրուխտը զարմացնում է մեզ իր ունիկալ և փայլուն գունային գամմայով, այն իր տեսակի մեջ եզակի քար է: Շնորհիվ իր կածրության ինքն իրեն պաշտպանում է տարատեսակ քեծվածքներից և վնասվածքերից, բայց միևնույն ժամանակ օժտված է փխրունությամբ ինչն էլ դարձնում է նրան զգայուն կտրվածքի ժամանակ: Նրա թանկարժեքությունը պահանջում է մեծ պատասխանատվություն կտրվածք անողից: